Ֆրանսիայում դեմ են ամերիկյան զենքի պարտադիր գնման սկզբունքին

Ֆրանսիայում դեմ են ամերիկյան զենքի պարտադիր գնման սկզբունքին

ԱՄՆ-ն չպետք է իր դաշնակիցներին ՆԱՏՕ-ում պարտադրի իր արտադրած սպառազինությունները ատլանտյան համախոհության անվան տակ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Պնախարար Ֆլորենս Պարլին։ Այս մասին հայտնում է Journal du Dimanche-ը։

«Չպետք է թույլ տալ, որպեսզի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը՝ կապված ատլանտյան համախոհության հետ, չվերածվի Ֆ-35-ի հոդվածի, որով ամերիկյան սպառազինությունների գնումը վերածվում է պարտադրանքի»,- ասել է նախարար Պարլին, հավելելով, որ Եվրոպային հարկ է ստեղծել սեփական ռազմական գործիքները, որոնք կհամապատասխանեին վերջինիս քաղաքական եւ տնտեսական հզորություններին, քանի որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքը երբեք չի լինի Եվրոպայի Միության սուվերենիտետի համար անհրաժեշտ գործիք։ Ֆրանսիայի ռազմական նախարարը նաեւ կարծում է, որ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ սուվերենիտետները պետք է լրացնեն մեկմեկու։