Մեղադրել են նախագահի դեմ տրամադրվածության մեջ

Մեղադրել են նախագահի դեմ տրամադրվածության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բրեդ Պարսկեյլը, ով նաեւ ղեկավարելու է Թրամփի նախընտրական շտաբը 2020-ի ընտրությունների ժամանակ, հայտարարել է, որ NBC եւ Fox News հեռուստատեսությունները եւ Facebook սոցիալական կայքը կանխակալ տրամադրվածություն ունեն նախագահ Թրամփի դեմ եւ աջակցում են անօրինական միգրանտներին։ Այս մասին Պարսկեյլը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Բանն այն է, որ NBC-ն, Fox News-ը եւ Facebook-ը հրաժարվել են հեռարձակել Թրամփի պատվերով պատրաստված տեսահոլովակը, որտեղ նախազգուշացվում էր, որ ԱՄՆ-ին են մոտենում միգրանտների քարավանները, որոնք վտանգ են ԱՄՆ համար։ Պարսկեյլը ասել է, որ փոխանակ իշխանությունների միգրացիոն քաղաքականությանն աջակցելուն, նշված խոշոր մեդիակորպորացիաները աջակցում են անօրինական միգրացիոն հոսքերին։Պարսկեյլը նաեւ ասել է, որ «Fake News Media»-ն ու մաֆիան ներկայումս ուզում են կառավարել այն ամենը, ինչ տեսնում ու մտածում են ամերիկացիները։