Պոմպեոն ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Սիրիայում Ռուսաստանի բերած օգուտը չի տեսել

Պոմպեոն ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Սիրիայում Ռուսաստանի բերած օգուտը չի տեսել
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Ռուսաստանը ոչ Ուկրաինայում, ոչ Սիրիայում որեւէ օգուտ չի տվել։ Այս մասին նա հայտարարել է [NBC](https://www.nbcnews.com/meet-the-press/video/full-pompeo-we-have-our-eyes-wide-open-with-kim-jong-un-1326873667718?v=railb&)-ի եթերում։ Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ են հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինայում Մոսկվան որեւէ օգուտ չի տվել, Պոմպեոն ասել է, որ այդ հայտարարությունները բավականաչափ հավաստի են։



Սրանով հանդերձ, Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն ընդհանուր շահեր, ինչպիսին է օրինակ ահաբեկչության դեմ պայքարը։ Պոմպեոն նաեւ շեշտել է, որ համընկնում են շահերն ու հետաքրքրությունները, սակայն ոչ արժեքները, քանի որ Ռուսաստանը չափազանց տարբեր արժեքների է դավանում, քան ԱՄՆ-ն։