Վստահաբար մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվել (տեսանյութ)

Վստահաբար մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվել (տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր իր ընտրությունը կատարելուց առաջ նախ պատասխանեց լրագրողների հարցերին։ Մարությանը որոշ ուղիղ հնչեցրած հարցերի տվեց հիմնականում անորոշ և ոչ հստակ պատասխաններ։ Օրինակ՝ նա չասաց, թե այս ձայները, որ տալու են իրեն, տալիս են իրեն՝ որպես Հայկ Մարութանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված ձայներ են դրանք։ Նրա խոսքով՝ քաղաքականությունը թիմային գործըթնաց է, և մարդիկ քվեարկում են թիմին։



**Hraparak.am**-ի հարցրեց, թե իր հաղթանակի մեջ, եթե հաղթի, որքա՞ն կլինի Նիկոլ Փաշինյանի մասնաբաժինը, և եթե Նիկոլ Փաշինյանը չսատարեր իրեն, իր ռեյտինգը որքա՞ն կկազմեր։ Մարությանը հորդորեց այս հարցով դիմել սոցիոլոգներին, դա սոցիոլոգները պետք է ասեն։



Ինչ վերաբերում է նրան, որ Նաիրա Զոհրաբյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարում է, որ իրենց դիմերի դեմ հակաքարոզչություն է իրականացվել, արդյոք իրենց դիմի դեմ նման բան եղե՞լ է, Մարությանն ասաց․ «Շատ ուժեր, չեմ ուզում անունները տալ, ասում են՝ էսպես է եղել, էնպես է եղել, բայց ես կարող եմ մեր թիմի անունից ասել, վստահաբար մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվել։ Բայց եկեք էսպես ասենք, ընդհանրապես ընտրարշավը հենց այն է, ինչ տեղի ունեցավ»։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**