Ֆրանչեսկո Տոտտին կարող է կրկին դուրս գալ խաղադաշտ

Ֆրանչեսկո Տոտտին կարող է կրկին դուրս գալ խաղադաշտ
«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին, ով նաեւ Իտալիայի հավաքականի չխամրող աստղերից էր հանդիսանում, հնարավոր է 41 տարեկանում կրկին դուրս գա խաղադաշտ։ Այս մասին հայտնում է [**Sport24**](https://sport24.ru/news/football/2018-09-16-avstraliyskiy-klub-predlagayet-franchesko-totti-kontrakt-na-odin-match?utm_source=yxnews&utm_medium=desktop)-ը։  Ամենայն հավանականությամբ նա հանդես կգա ավստրալական «ԱՊԻԱ Թայգերս» ակումբում։ Ակումբի ներկայացուցիչը հայտարարել է, որ կփորձեն համոզել ֆուտբոլային կարիերան ավարտած Տոտտիին մասնակցել Ավստրալիայի առաջնության  եզրափակչին։



«Մենք փորձում ենք ինչ որ առանձնահատուկ բան անել։ Արդեն առաջարկել ենք, սպասում ենք նրա պատասխանին»,- ակուբի ներկայացուցիչ Էնթոնի Ուչիոյի խոսքերն է մեջբերել **Goal**-ը։ Նշենք, որ Տոտտին Սիդնեյ կայցելի այս տարվա հոկտեմբերին, որտեղ կլինի նաեւ մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Ջուզեպպե Ջանինին։