Կրեմլում ԿԺԴՀ-ց դեռ պատասխան չեն ստացել

Կրեմլում ԿԺԴՀ-ց դեռ պատասխան չեն ստացել
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ ճապոնական գաղութատիրական զորքերից երկրի ազատագրման 73-ամյակի կապակցությամբ, հաղորդում է РИА Новости-ն:



Պեսկովը հայտարարել է, որ դա կարևոր տարեդարձ է:



«Ավանդական հեռագիր է, որտեղ խոսվում է նաև երկխոսությունը վերականգնելու և փոխգործակցության զարգացման մեր ցանկության և պատրաստակամության մասին»,- ասել է Պեսկովը:



Նա նաև հավելել է, որ նկատվում է հնարավորություն ԿԺԴՀ առաջնորդի համար այցելելու Արևելյան տնտեսական ֆորումին:



«Համաժողովը բաց է տարածաշրջանի բոլոր առաջնորդների համար: Բայց տակավին որևէ կոնկրետ բան չկա, Փհենյանից մասնակցության որևէ հաստատում մենք չենք ստացել»,- նշել է Պեսկովը:



Նշենք, որ հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր, որ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը կայցելի Ռուսաստան: