Բախումներ Երուսաղեմում, կա 20 ձերբակալված

Բախումներ Երուսաղեմում, կա 20 ձերբակալված
Իսրայելական ոստիկանությունը Երուսաղեմում 20 մարդու է ձերբակալել Տաճարի լեռան մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով։ Հաղորդվում է, որ 4 իրավապահ է վիրավորվել։ Եվս 4 ձերբակալվածի հանդեպ կայացվել է կալանավորման որոշում։



Նշենք, որ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ իսրայելական ոստիկանությունը ստուգումների համար մուտք է գործել Տաճարի լեռան մզկիթներից մեկը։