Ռուսները սկսել են ավելի հաճախ վարկեր վերցնել

Ռուսները սկսել են ավելի հաճախ վարկեր վերցնել
Ռուսները սկսել են ավելի հաճախ դիմել ֆինանսական կառույցներին՝ սպառողական վարկեր վերցնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Izvestia-ն։ Այս տարվա երկրորդ եռամսյակում սպառողական վարկառուների թիվն աճել է 37 տոկոսով։



Այդ վարկերը հիմնականում ծախսվում են ֆիթնես-ծրագրերի, բնակարանների վերանորոգման կամ ուսման համար։ Մասնագետները նկատում են, որ ռուսաստանցիները նաեւ ֆինանսապես ավելի գրագետ են դարձել եւ ճկուն, թեեւ ֆինանսական եկամուտները չեն աճել։