Գերմանիայի ԱԳ նախարարությունը կասկած է հայտնել Թրամփի որոշ հայտարարությունների առնչությամբ

Գերմանիայի ԱԳ նախարարությունը կասկած է հայտնել Թրամփի որոշ հայտարարությունների առնչությամբ
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները` կապված ռուսական միջամտության հետ, բավարար համոզիչ չեն հնչում։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։



Նա նաեւ ընդգծել է, որ այս ամբողջն առհասարակ առանձնապես համոզիչ չի երեւում։ Մաասը նաեւ ասել է, որ Թրամփի վարքագիծը դիվանագիտության համար դարձել է մեծ խնդիր։