Ժամանակ չպետք է կորցնել

Ժամանակ չպետք է կորցնել
Ժողովրդավարական-հեղափոխական փոփոխությունների երկակի բնույթը նորություն չէ եւ ակնհայտ է։ Մի կողմից փոփոխությունները իրենց մեջ կրում են սոցալական արդարության աներկբայելի ճշմարտությունը, մյուս կողմից, ինչպես գրել է 20-րդ դարի մտածող Բերդյաեւը, նույնքան կերպով իր մեջ կրում է «աներկբայելի կեղծիքը՝ վեհանձն արժեքների հանդեպ ժխտողականության»։



Գրեթե 3 տասնմակ է բաժանում մեզ այն մեծ պատմական իրադարձությունից, որը կոչվում է պետական անկախության վերականգնում խորհրդային ամբողջատիրության բեկորների վրա, եւ ժողովրդավարական հասարակությունը ակնհայտորեն ցույց տվեց փոփոխությունների ողջ ողբերգականությունը, որը ներառում էր իր մեջ նաեւ մշակութային համակարգի եւ ազգի բարոյական կոդի քայքայումը։ Այսօրվա սկանդալային մերկացումների հերոսները օտարերկրացիներ կամ այլմոլորակայիններ չեն, նրանք մեր քաղաքացիական հասարակության անդամներն են, մեր մշակութային միջավայրի մի մասնիկը եւ վերջին մարդիկ չեն, ովքեր մասնակցել են ժողովրդավարական պետության կառուցման աշխատանքին։ Համակողմանի վերլուծության հայտ չներկայացնելով հանդերձ, արտահայտեմ իմ անկեղծ համոզմունքը առ այն, որ ողբերգությունների պատճառը, իսկ դրանք այլ անվամբ անհնար է կոչել, 90-ականների հասարակության միամիտ հավատքն էր այն բանի հանդեպ, որ ազգային զարթոնքի գաղափարը կարող է տարերայնորեն ձեւավորել ազգային կոդ եւ իրացվել պետական մշակութային ծրագրում։ Այս կոնցեպցիայում արվեստը, որպես վերահսկողություն եւ ինքնավերահսկողություն իրականացնող մեխաբիզմ մշակութային պրոցեսի զրկվեց իր կարեւորագույն հիմնական առաքելությունից եւ մի կողմ քաշվեց, դառնալով սպասարկողը շարքային սպառողների սահմանափակ ճաշակի եւ բավարարողը կառավարող վերնախավի հավակնությունների։



Այս պատճառով է, որ ազգային կինեմատոգրաֆը վերածվեց ցածրաճաշակ սերիալների գործարանի, շոու-արտադրանքի վերարտադրողների։ Ազգային օպերայի թատրոնի շենքը ռեստորանային զվարճանքի համալիրի վերածելու գաղափարը, որքան էլ աբսուրդային լիներ, սակայն առաջին հայացքից լիովին հիմնավորված համարեց այն միջավայրում, որտեղ միակ օրինաչափությունը արվեստի գոյության ժամանց եւ հանգստավետություն ապահովելն էր։ Այդ նպատակներին հասնելու համար կարելի է օգտագործել ցանկացած միջոց, սակայն ոչ արվեստը, ինչպես ժամանակին նկատել է Ռիխարդ Վեգները։ Իսկ ինչու Վեգները եւ ինչու Բերդյաեւը։ Այսօր, երբ տեղի են ունենում այս մերկացումները, կարծես թե այս ամենը այնքան էլ տեղին կարող են չհնչել։



Սակայն հենց այսօր, երբ ամենօրյա հաղթանակները կոռուպցիայի հանդեպ, ժամանակն է, որպեսզի այսօրվա իշխանություններին հիշեցվեն պատմության սխալները, բարձրաձյնվի ազգային մշակութային ծրագրի ստեղծման անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի ոչ թե վերացական կարգախոսների վրա այլ ռազմավարական տեխիկական պլանների ըստ յուրաքանչյուր ուղղության, պետական եւ մասնավոր ֆինանսավորման հստակ հեռանկարներով։ Հենց այժմ, երբ ազգային համախմբվածությունը կարելի է համեմատել 80-90-ականների սահմանագծին եղած համամբվածության հետ, պետք է խոսվի պետական եւ ազգային գաղափարի մասին։ Վստահաբար արվեստի բոլոր ճյուղերում կան մարդիկ, ովքեր կոնկրետ առաջարկություններ ունեն, որոնք հեռանկարային են եւ կարող են ամրապնդել մշակութային միջավայրը։ Վստահաբար կան, թեեւ շնորհիվ երիտասարդ բարեկամ Նարեկ Անտոնյանի ծանոթ եմ դրանցից մեկին՝ Ազգային օպերային եւ բալետի թատրոնի զարգացման ռազմավարական ծրագրին, որը կազմվել է բանիմաց մշակութային գործիչների կողմից։ Սա ժամանակն է, որ չպետք է անպտուղ ձեռքից բաց թողնել առանց արվեստին ուշադրություն դարձնելու։



**Ռուբեն Տերտերյան**