Բալոտելին հրաժարվել է 30 միլիոն եվրո աշխատավարձից

Բալոտելին հրաժարվել է 30 միլիոն եվրո աշխատավարձից
Իտալիայի հավաքականի խաղացող Մարիո Բալոտելին հրաժարվել է չինական ակումբ տեղափոխվելուց, ինչը նրան կապահովեր տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ։



Այս մասին հայտնում է Sport24-ը։ Ըստ հրապարակման, իտալական հավաքականի խաղացողը ցանկություն է հայտնել իր կարիերան շարունակել Եվրոպայում։ Sky Sport Italia-ն էլ հիշեցնում է, որ անցյալ սեզոնը Բալոտելին անցկացրել է «Նիցայում», ունեցել 38 հանդիպում, 26 գոլ եւ 2 գոլային փոխանցում։ .