ԵՄ-ն պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ

ԵՄ-ն պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ
Եվրոպական Միությունը պետք է վերանայի իր հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Die Zeit պարբերականը։ Ընդ որում, Բրյուսելը պետք է ուղիղ երկխոսություն սկսի Մոսկվայի հետ, առանց ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի միջնորդության։ Հոդվածագիրը նկատում է, որ ԱՄՆ եւ ԵՄ շահերն այլեւս չեն համընկնում, քանի որ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք Միացյալ Նահանգները արդեն կորցնում է համաշխարհային առաջատար գերտերության իր համբավը եւ նաեւ պետք է վճռական կերպով հակազդել ԱՄՆ կողմից հրահրված առեւտրային պատերազմին։



Պարբերականը եզրակացնում է, որ Թրամփի հաջորդ զոհը կարող է դառնալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը։ Die Zeit-ի հրապարակած հոդվածում կա անդրադարձ նաեւ ԵՄ-Չինաստան հարաբերություններին, որի մասով նշվում է, որ հատկապես պետք է ուշադիր լինել առեւտրային հարաբերություններին եւ մտավոր սեփականության հետ կապված խնդիրներին։