Դատախազը համաձա՞յն է, որ իշխանությունը փոխվեց, բացահայտումները սկսվեցին

Դատախազը համաձա՞յն է, որ իշխանությունը փոխվեց, բացահայտումները սկսվեցին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իրեն ոչ ոք երբեք չի կաշկանդել, և վարույթ իրականացնող մարմիններն իրենց գործառությներն իրականացրել են այնպես, ինչպես իրականացնում են այսօր։



«Այլ բան է, թե էդ վարույթի շրջանակներում որքանո՞վ է հաջողվել տեղեկություններ ստանալ։ Մենք հիմա ականատեսն ենք լինում մի իրավիճակ, երբ անձինք նախկին վարույթների ընթացքում հարցաքննվել են, չեն համագործակցել վարույթի հետ, չեն տվել համապատասխան իրենց հայտնի տեղեկությունները, իրենց նյութերը, բայց այսօր իրենք առավել պատրաստակամ են»,-ասաց գլխավոր դատախազը։ Իսկ կձերբակալվե՞ն, արդյոք, Մանվել Գրիգորյանի կինը, դուստրը, Դավթյանը հատակ բան չասաց՝ նշելով, որ առաջիկայում կգնահատեն հիմքերը թե գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կգնահատեն հիմքերը, թե ներգրավվա անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանքի ինչ միջոցներ կկիրառվեն։ Դավթյանը չցանակցավ ևս մեկ անգա սպառիչ պատասխանել, թե ինչպես ստացվեց, որ նախկինում դատախազությունը, իրավապահ մյուս մարմինները չէին կարողանում բացահայտել այն ամենը, ինչ հիմա տեսնում ենք, և հիմա հանկարծ սկսեցին աբցահայտել։



Այդ հարցը հնչել էր նաև խորդհրարանում, և դատախազը նորից լղոզված պատասխան էր տվել։ Նա խուսափեց **Hraparak.am**-ի հետևյալ հարցին տալ հստակ պատասխան, թե կարո՞ղ ենք հիմա արձանագրել, որ իշխանությունը փոխվեց, և ակնհայտ տեղաշարժ եղավ այս բացահայտումների հարցում։ Փոխարենը, Դավթյանը տվեց մի պատասխան, որում ասես ակնարկ կար, որ անուղղակի կերպով հաստատում է մեր ասածը։ Նրա կարծիքով՝ մենք հարցադրումներ ենք անում, որոնք իրավական բնույթի չեն։ «Ես ասում եմ՝ վարույթ իրականացնող մարմիններն իրականացնում են իրենց գործառույթները։ Եթե կպարզվի, որ որևէ մեկն իր գործառույթը երբևէ չի իրականացրել ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ քո նշած, դա իրավական պատասխանատվության հետ ոչ մի աղերս չի կարող ունենալ»,-ասաց նա։



Նկատեցինք, որ մենք տեսնում ենք հստակ փաստ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք սկսվեցին այնպիսի բացահայտումներ, որոնք Սերժ Սարգսյանի օրոք տարիներ շարունակ չէին բացահայտվում։ «Եթե դու տեսել ես փաստ, էլ ինչի՞ ես ինձ հարցնում»,-ասաց Դավթյանը՝ ասես հասկացնելով, որ համաձայն է մեր տեսած այդ փաստերի հետ։ Իս երբ նշեցինք, որ ինքը համաձա՞յն է մեր տեսած այդ փաստերի հետ, դատախազն ասաց, որ մեր հարցին արդեն պատասխանեց։



Ըստ երևույթին, Արթուր Դավթյանը թերևս հոգու խորքում իսկապես ընդունում է այն իրողությունը, որ իշխանափոխությունից հետո միայն թե՛ ինքը, թե՛ իրավապահ մյուս մարմինները ստացան բավարար ազատություն և կամք՝ զբաղվելու այսրինակ բացահայտումներով, որոնք Սերժ Սարգսյանի օշխանությա օրոք տարիներ շարունակ ասես տաբու լինեին իրավապահ մարմինների համար, և ե՛ դատախազը, թե՛ մյուսները մշտապես հյատարարում էին, որ փաստեր չկան։ Ու հանկարծ, Նիկոլ Փաշինայնն եկավ, ու փաստերը հայտնվեցին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**