Պաշտոնանկություններ՝ կառավարությունում

Պաշտոնանկություններ՝ կառավարությունում
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի մի մասը պաշտոնից ազատելու վերաբերյալ են։ Մասնավորապես, հարցերից մեկով առաջարկվում է պաշտոնից ազատել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին։



Մյուս հարցով էլ առաջարկվում է պաշտոնից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պարտականություններից։ Մեկ այլ հարցով էլ հաստատվեց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանի հրաժարականի դիմումը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**