ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն լրագրողի նամակագրության հանդեպ հասանելիություն է ստացել

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն լրագրողի նամակագրության հանդեպ հասանելիություն է ստացել
ԱՄՆ դատարանը տեղեկատվական հոսքերի գործի հետաքննության շրջանակներում վճիռ է կայացրել հօգուտ Հետաքննությունների դաշնային բյուրոյի։ Մասնավորապես, դատարանը սանկցիա է տվել, որով New York Times-ի լրագրող Էլի Ուոտկինսի նամակագրության հանդեպ հասանելիություն է տրվել ՀԴԲ քննիչներին։



Դատարանը, սակայն, սանկցիայում դրել է սահմանափակում, ըստ որի՝ քննիչները կարող են ուսումնասիրել միայն նամակների հասցեատերերի տվյալները, իսկ բովանդակությունը մնալու է անհասանելի։ Նույնը նշվում է նաեւ զանգերի եւ տեքստային հաղորդագրությունների մասով։



Նշենք, որ ՀԴԲ-ն ուսումնասիրում է Ուոտկինսի եւ ԱՄՆ Սենատի Անվտանգության եւ հետախուզության կոմիտեի նախագահի նամակագրությունը, կասկած ունենալով, որ հնարավոր է այդ եղանակով ինֆորմացիայի արտահոսք տեղի ունեցած լինի։