Փոխխոսնակները վիճեցին․ Արփինե Հովհաննիսյանը դիտողություն արեց Միքայել Մելքումյանին

Փոխխոսնակները վիճեցին․ Արփինե Հովհաննիսյանը դիտողություն արեց Միքայել Մելքումյանին
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, վեճ տեղի ուենցավ ԱԺ երկու փոխնախագահների միջև։ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը դիտողություն արեց ԲՀԿ-ական փոխխոսնակ Միքայել Մելքումյանին՝ կանոնակարգը խախտելու համար։ Մելքումյանը արտահերթ ելույթ ունեցավ, ժամանակը լրացավ, ելույթն ավարտեց, ուզում էր նստեր տեղը, հանկարծ հիշեց, որ պետք է արձագանքեր Արմեն Աշոտյանին, ով իր ելույթում հեգնել էր ԲՀԿ-ին։ Ու Մելքումյանը նորից վերադարձավ ամբիոն, որ Աշոտյանի «պորտը տեղը դնի»։



Բայց Մելքումյանի ժամանակը լրացել էր։ Այստեղ նրան դիտողույթուն արեց Արփինե Հովհաննիսյանը՝ հիշեցնելով․ «Պարոն Մելքումյան, Դուք կարգը պահողներից մեկն եք, գիտե՞ք։ Եվ հետևաբար ամբիոնից իջնելուց հետո ամբիոնին մոտենալու իրավունք չունեք։



«Ուրեմն թողեք իմ իրավունքները ինքս հստակացնեմ, տեղից պետք չի ելույթներ ունենալ, ես իմ իրավունքները լավ գիտեմ, շարունակեք վարել»,-հակադարձեց Մելքումյանը։



«Դուք ինձ մի ասեք ինչ անեմ՝ առաջինը, և կանոնակարգ օրենքով առաջնորդվեք»,-Մելքումյանին սաստեց Արփինե Հովհաննիսյանը։ Դրանից հետո նորից շարունակեցին վիճել փոխխոսնակները՝ արդեն անջատած խոսափողներով, որի պայմաններում չէր լսվում՝ ինչ էին ասում իրար։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**