Սասուն Միքայելյանը՝ Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու երաշխավորության մասին (տեսանյութ)

Սասուն Միքայելյանը՝ Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու երաշխավորության մասին (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր անդրադարձավ այն հարցին, թե ինչու է երաշխավորագիր ներկայացրել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու համար։ Նա ասաց, որ Ալիկ Բանդուրյանին անձամբ չի ճանաչում, երբեք չի շփվել նրա հետ, և իր ստորագրությունը տվել է միայն նրա համար, որովհետև իմացել է՝ Ալիկ Բանդուրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի։



«Ես Բանդուրյան Ալիկի հետ ընդհանրապես կապ չունեմ, ընդհնանրապես շփված չկամ, հասկանո՞ւմ եք, եթե ես նաև իմանայի, որ այսպես հանրային հնչեղություն կստանա այդ ստորագրությունը, ես դա չէի անի, որովհետև հանրային կարծիքն իմ կյանքից ավելի բարձր ա»,-ասաց Սասուն Միքայելյանը։



**Hraparak.am**-ի հարցին, թե ո՞վ է իրեն միջնորդել կամ պնդրել, որ տա իր ստորագրությունը որպես պատգամավոր, Միքայելյանն ասաց․ «Ինձ խնդրել են, որ իրոք իրա վիճակը շատ ծանր ա, ծայրահեղ ա, էդ ամեն ինչը հապճեպ վիճակի մեջ ա եղել, ես ընդհանրապես չարդարանամ, ես ընդամենը ստորագրել եմ հիվանդության հետ կապված»։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**