Մենք ընդհանրապես գլխից արդեն բռնել ենք․ Փաշինյան (տեսանյութ)

Մենք ընդհանրապես գլխից արդեն բռնել ենք․ Փաշինյան (տեսանյութ)
**Hraparak.am**-ն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե Մարտի 1-ի բացահայտման մասով Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը հարցաքննության կկաչվե՞ն։ «Ուրեմն ես ասում եմ, որ Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի։ Դրա համար եթե անհրաժեշտ կլինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, նա կհարցաքննվի»,-ասաց Փաշինյանը։



**-Հիմա կա՞ նման պորցես, և Դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք։**



Ես իմ տեսակետն այդ կապակցությամբ արտահայտել եմ և հիամ դրա վերաբերյալ դիրքորոշում պետք է ունենան իրավապահ մարմինները։



**-Այս կոռուպցիոն բացահայտումները կարո՞ղ են մինչև Սերժ Սարգսյան հասնել**։



Գիտե՞ք ինչ, ես չեմ կարող ասել՝ ուր կհասնեն և չեմ կարող ասել՝ ուր չեն հասնի։ Որտեղ որ օբյեկտիվորեն կհասնեն, էնտեղ էլ կհասնեն։ Ես կարող եմ ասել, որ այդ հետաքննությունների և քննությունների առաջ ոչ մի քաղաքական խոչընդոտ չի հարուցվի։



**-Պե՞տք է գլխից բռնել կոռուպցիոներներին, պարոն վարչապետ**։



Մենք ընդհանրապես գլխից արդեն բռնել ենք։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**