Գրքերի խնդիրը չի կարող խանգարել հայ-վրացական հարաբերություններին (տեսանյութ)

Գրքերի խնդիրը չի կարող խանգարել հայ-վրացական հարաբերություններին (տեսանյութ)
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ախալքալաքում «ԱրՄաթ» լաբորատորիայի բացման ժամանակ անդրադարձավ Ջավախքի հայկական դպրոցներում առկա հայերեն գիր-գրականության խնդրին:



Նա ասաց, որ տեղյակ է, որ գրքերի հետ կապված խնդիր կա այստեղ, ինքը այդ հարցով զրուցել է Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչների հետ և պայմամավորվել են այս հարցին լուծում տալ:



Նա նաև նշեց, որ գրքերի խնդիրն այն հարցը չէ, որ պիտի խոչընդոտի հայ-վրացական հարաբերություններին:



Մանրամասն՝ տեսանյութում:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**