Ես կզարմանայի, եթե ՊԵԿ նախագահն ու բարձրաստիճան պաշտոնայները տեղյակ չլինեին

Ես կզարմանայի, եթե ՊԵԿ նախագահն ու բարձրաստիճան պաշտոնայները տեղյակ չլինեին
ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ըկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասաց՝ «Նորֆոլկը «ստեղծվել է նախկին կոռուպցիոն համակարգերը ջարդելու համար։



«Ութ-ինը կազմակերպություններ (կարգոներ) բեռների փոխադրումն արել են, մաքսազերծումն արել են կիլոյով ու ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ օրենքով չթույլատրվող մաքսազերծման պրակտիկայում 20-25 տարվա ընթացքում մեզ մոտ ստեղծվել է մի մշակույթ, որ ոչ բրենդային հագուստեղենի վերաբերյալ որոշակի շուկա է ձևավորվել, որոշակի գնողունակություն, որոշակի պահանջարկ»,-ասաց ՊԵԿ նախագահը։



**-Հիմա արդարացի՞ էին ԱԱԾ-ի այս ստուգումները։**



-Ես չէ, որ պիտի գնահատեմ։ Եթե «Նորֆոլկի» ղեկավարները նախկինում րենց նպատակադրումները ոտնահարելով՝ այլևայլ բաներ են արել, ապա այո, արդարացված է։ Բայց հարցը դրանում չէ, այլ այն, թե ինչի համար է ստեղծվել «Նորֆոլկը»։ Տարբերակ մեկ՝ վերցնեին էդ ութ-ինն կազմակերպություններին հանեին և հավաքական բեռներ բերողների իրական տերերը գային և ամեն մեկը մաքսազերծեին ըստ տեսականում։



Էդ դեպքում ի՞նչ կստացվեր, կստացվեր, որ ոչ բրենդային հագուտսեղենի ինքնարժեքը կբարձրանար վեցից յոթ անգամ։ Այ, եթե ի սկզբանե հիմքը ճիշտ դրված լիներ, մենք որևէ խնդիր չէինք ունենա։ Մենք կունենայինք էսօր այլ իրավիճակ շուկայում, բայց ճիշտ իրավիճակ։ Հիմա ի՞նչ է արել «Նորֆոլկը», ինքը շարունակել է կիլոյով մաքսազերծումը, սխալ բան է արել, բայց համաձայնեցված, որ շուկան չտրաքի, բայց էականորեն տարբերությունը բարձրացրել է պետական բյուջե մուտքերը։



**-Փաստորեն, ստացվում է, որ «Նորֆոլկը» ստեղծվել էր այդ ութ-ինը կարգոների կոռուպցիոն մեխանիզմը ջարդելու համար, բայց ի՞նքն է մեկ ընդհանուր խոշոր կոռուպցիոն մեխանիզմ ստեղծել։**



-Այո, հիմա տեսեք, նպատակադրումները եղել են ազնիվ, բայց հնարավոր է, որ այդ կիլոյից 0.7 դոլար գումարները, որ գանձել են որպես ծառայության վճար, դրանք եթե գրպանվել են, եթե դրանք կոռուպցիոն են դիտարկվում, այո, էստեղ արդեն ԱԱԾ-ն անելիք ունի։ Հիմա մասնագետներ կան, որ ասում են՝ եթե մենք վերցնենք հաշվարկ անենք, թե տեսականիով ինչքան պետք է լիներ, ու կիլոյով ինչքան է, ու էդ տարբերությունը վերագրենք «Նորֆոլկին», դա կարծում եմ՝ ազնիվ չի, որովհետև նախկինում էլ է էդպես եղել։ «Նորֆոլկը» շարունակել է էդ տխրահռչակ ավանդույթն ուղղակի կենտրոնացրել է մի տեղ ու կարգոն և մաքսազերծումն առանձնացրել է իրարից։



**-Հիմա ՊԵԿ-ից ո՞ւմ են հարցաքննել կամ ներգրավել այս գործում որևէ կարգավիճակով, բացի Արմեն Ունանյանից։**



-Տեղեկություն չունեմ, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Սամվել Ավետիքյանին են հրավիրել հարցաքննության։



**-ՊԵԿ նախկին նախագահները հնարավո՞ր է ԱԱԾ-ի ուշադրության տակ հայտնվեն այս գործով։**



-Հնարավոր է։ Տեսեք, հիմա էստեղ բոցաշունչ բաներ են ասում պատգամավորները, որ բարձրաստիճան պաշտոնյաները․․․ բոցաշունչ բաներ պետք չի ասել։ Ես կզարմանայի, եթե ՊԵԿ նախագահն ու բարձրաստիճան պաշտոնայները տեղյակ չլինեին կամ կազմակերպած չլինեին, որովհետև դա կազմակերպվել է էդ նպատակադրումներով, ես դա փորձեցի ասել։ Էստեղ շահարկումն ու իրականությունը պիտի մի քիչ տարանջատել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**