«Հրապարակ»․ Պաշտոնաթողները անպաշտոն չեն մնա

«Հրապարակ»․ Պաշտոնաթողները անպաշտոն չեն մնա
Նախօրեին 2 փոխնախարար ազատվեց աշխատանքից. կարելի էր մտածել, թե միանում են հեղափոխականներին, սակայն պարզվեց, որ պատճառն այլ աշխատանքի անցնելն է։



Էմիլ Տարասյանը, ազատվելով տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարի պաշտոնից, նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ Արման Խաչատրյանն ազատվեց տրանսպորտի եւ կապի փոխնախարարի պաշտոնից, մեր տեղեկություններով, արտերկիր մեկնելու համար՝ լավ աշխատանքի առաջարկ է ստացել: Նոր աշխատանքի անցնելու մասին նրա մտերիմ շրջապատն իմացել է դեռ 1-2 ամիս առաջ: