Հայերի սիրելի Range Rover-ը դարձել է կուպե (լուսանկարներ)

Հայերի սիրելի Range Rover-ը դարձել է կուպե (լուսանկարներ)
Բրիտանական ավտոարտադրողները թեժ մրցակցության մեջ են մտել շքեղ ու թանկարժեք արտաճանապարհայինների թողարկման հարցում։ Մրցակցությունն ու խանդն իր ագրեսիվ դրսևորումներն ստացավ թերևս **Bentley Bentayg**a-ի ի հայտ գալուց հետո։ Այն անգլիական ամենաթանկարժեք քրոսովերն էր մինչև վերջերս՝ մինչև Ժնևի ավտոսալոնում **Range Rover**-ի նորույթի ցուցադրությունը։ Նշենք, որ թե՛ **Bentley**-ի, թե՛ **Range Rover**-ի սիրահարները Հայաստանում շատ են։ Հայաստանյան ճանապարհներին կարելի է բազմաթիվ հին ու նոր, տարբեր մոդիֆիկացիաների **Range Rover**-ներ հանդիպել, որոնք սիրում են վարել հատկապես գործարար պաշտոնյաները, օլիգարխ պատգամավորները։ Իսկ **Bentayga**-ն, որը **Bentley**-ի առաջին քրոսովերն է, նոր-նոր է հայտնվել Հայաստանում։ Մոդելի թողարկումից կարճ ժամանակ անց՝ այն ձեռք բերեցին հայաստանյան խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը։ Նրանք, սակայն, միակը չեն։ Վստահաբար կարճ ժամանակ անց **Bentayga**-ն կսկսի գրոհել հայ օլիգարխների ավտոտնակները՝ իր պատվավոր տեղը զբաղեցնելով **Range Rover**-ների ու M**ercedes Gelandewagen**-նների կողքին։









Եվ որպեսզի **Bentley Bentayga**-ն ստվերում չթողնի **Range Rover**-ի լեգենդար արտաճանապարհային համբավն ու չսկսի իր նորաթուխ կերպարով նեղացնել շուկայում իրեն հատկացված շրջանակը, անգլիական **Land Rover** մակնիշը որոշել է նորույթով հանդես գալ։ Այն երեքդռնանի **Range Rover SV Coupe**-ն է։ Նորույթը թեև կառուցված է ստանդարտ **Range Rover**-ի բազայի վրա, բայց իրենից ներկայացնում է արտաճանապարհային յուրօրինակ կուպե՝ դզիայներական մի շարք օրիգինալ լուծումներով։ Օրինակ՝ առանց շրջանակի ապակիներ, **21-23** դյույմանոց տարբեր ոճի խոշոր անվասկավառակներ, սրահի նոր ու ժամանակակից ձևավորում ընկույզի փայտից վրադիրներով, նորաոճ սպորտային նստելատեղերով և այլն։ Այսպես էպատաժային և ոճային ձևով է որոշել անգլիական **Land Rover** մակնիշը նշել իր **70**-ամյա հոբելյանը։









**Range Rover SV Coupe**-ն անգլիացիները հագեցրել են **565** ձ/ու հզորությամբ **V8 **շարժիչով, որը մեքենային հնարավորություն է տալիս 0-100 կմ/ժ արագության հասնել 5.3 վայրկաւնում և զարգացնել մինչև 266 կմ/ժ արագություն։









**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**