Բախումներ Գերագույն ռադայի մոտ. ոստիկանությունը 50 ցուցարարի է ձերբակալել

Բախումներ Գերագույն ռադայի մոտ. ոստիկանությունը 50 ցուցարարի է ձերբակալել
Այսօր առավոտյան Կիևի ոստիկանությունը Գերագույն ռադայի մոտ 50 ցուցարարի է ձերբակալել: Ցուցարարների և ոստիկանների բախման մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կիևի ոստիկանապետ Անդրեյ Կրիշչենկոն:



«Այս պահին տեղեկություն ունենք, որ բժշկական օգնության է դիմել 6 մարդ, որոնք բախումների ժամանակ գտնվել են վրանային քաղաքում: Տուժել է ոստիկանության 4 աշխատակից: 50 մարդ ձերբակալված է»,- ասել է ոստիկանապետը:



Նրա խոսքով՝ առավոտյան ոստիկանները փորձել են ստուգումներ անցկացնել Գերագույն ռադայի շենքի մոտ տեղադրված վրանային ճամբարում, սակայն ցուցարարները դիմադրություն են ցույց տվել իրավապահներին, անվադողեր այրել և ընդհարում հրահրել:



Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի հարևանությամբ բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու կողմնակիցները, ովքեր պահանջում են բանտից ազատել Սահակաշվիլու զինակիցներին: