Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում ձյուն է տեղում

Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



Մարտի 2-ի գիշերը եւ առավոտյան ժամերին, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:



Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն:



Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։