ԱՄՆ քաղաքացիները 4 տարի դրոնների պահեստամասեր են մատակարարել հըզբոլլահականներին

ԱՄՆ քաղաքացիները 4 տարի դրոնների պահեստամասեր են մատակարարել հըզբոլլահականներին
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դաշնային մեծ ժյուրին մեղադրանք է ներկայացրել երեք քաղաքացիների, որոնք, իբրեւ թե նախնական համաձայնության գալով դրոնների պահեստամասեր են մատակարարել «Հըզբոլլահ» խմբավորման զինյալներին։



Նշենք, որ «Հըզբոլլահը» Միացյալ Նահանգներում ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում։ Վկայակոչելով ԱՄՆ Մինեսոտա նահանգի դատախազության տարածած հայտարարությունը, Associated Press լրատվական գործակալությունը նշում է, որ կասկածյալները երկու եղբայրներ են, ներկայումս գտնվում են Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, սակայն արտահանձնվելու են ԱՄՆ-ին։



Կա նաեւ երրորդ կասկածյալ, որը դեռեւս ազատության մեջ է։ Կասկածյալներից մեկն ունի ԱՄՆ եւ ՀԱՀ քաղաքացիություն, իսկ երկուսը՝ Միացյալ Թագավորության հպատակ են։ Նշված խումբը դրոնների պահեստամասերի մատակարարումը իրականացրել են 2009- 2013 թթ։