Այս տարվա Ջրօրհնեքի խաչքավորը Վիգեն Սարգսյանն էր

Այս տարվա Ջրօրհնեքի խաչքավորը Վիգեն Սարգսյանն էր
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի, Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտությունը տոնվում է միասին, եւ Սուրբ Ծննդյան տոնական Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն: Ավանդույթ է, որ Ջրօրհնեքի ժամանակ եկեղեցիները խաչքավոր են ունենում, որը սովորաբար լինում է ազդեցիկ եւ հարգված մարդ, ով հնում ամբողջ տարին իր վրա է վերցրել տվյալ եկեղեցու մեկ տարվա ողջ ծախսը:



Թե որքանով է այդ ավանդույթը պահվում Մայր Աթոռը ծախսերը հոգալու մասով, դժվար է ասել, քանի որ որպես կանոն մանրամասն ֆինանսական հաշվտվություն Մայր Աթոռը արդեն քսան տարի է չի հրապարակում, սակայն կարծես ավանդույթ է Մայր Տաճարի խաչքավոր դարձնել ազդեցիկ բարերաների, մեծահարուստների, իսկ վերջին տարիներին էլ` պաշտպանության նախարարներին:



Խաչքավոր եղել էր Սեյրան Օհանյանը եւ ահա հերթը Վիգեն Սարգսյանինն է: Նա այս տարի Մայր Աթոռում կատարված Ջրօրհնեքի խաչքավորն է: Ի դեպ, անցյալ տարին Վիգեն Սարգսյանի համար բավական բարդ եղավ եւ ոչ միանշանակ։ Ի դեպ ըստ եկեղեցական ընկալյալ կարգի, Ջրօրհնեքից հետո քառասուն օր, մինչեւ Տեառնընդառաջ, Ջրօրհնեքի խաչը մնում է խաչքավորի մոտ եւ այս դեպքում արդեն ընդունված պրակտիկայի համաձայն, այն կշրջի սահմանապահ զորամասերով: