«Նաիրիանը» մեկնում է Կորեա

«Նաիրիանը» մեկնում է Կորեա
Հուլիսի 9-11-ը ԱՄՆ Lաս Վեգաս քաղաքում կայացած «Cosmoprof North America 2017» միջազգային ցուցահանդեսում «Նաիրիան» ընկերությունը հաջողությամբ ներկայացրել է հայկական արտադրանքը և արտահանման պայմանագրեր են կնքվել։ Շուրջ 10 000 դոլարի առաջին՝ փորձնական խմբաքանակն այսօր կուղևորվի Հարավային Կորեա և Հոնգ Կոնգ։



Ի դեպ, կոսմետիկա արտադրող հայկական ընկերությունն այս տարի առաջին անգամ է մասնակցել և արտահանման պատվեր ստացել միջազգային ցուցահանդեսում։



Հիշեցնենք, որ 2012-ին հիմնադրված ընկերությունն իր արտադրանքը արտահանում է ԱՄՆ, Ճապոնիա և Ռուսաստան։