Բաբլոյանը նվերներ հանձնեց երեխաներին

Բաբլոյանը նվերներ հանձնեց երեխաներին
Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ- ի աջակցությամբ խորհրդարանում տեղի ունեցավ երեխաների եւ ԱԺ ղեկավարության հետ հանդիպում։ Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը եւ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նվերներ հանձնեցին երեխաներին։



Նշենք, որ այսօր` նոյեմբերի 20-ին, նշվում է մանուկների միջազգային օրը: Այն հաստատվել է 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Այս օրվա իմաստն այն է, որ մարդկության մեջ, ինչպես երեխաների, հաստատվի փոխադարձ հասկացողություն եւ եղբայրություն: Միաժամանակ նաեւ տոնը կոչ է կառավարություններին, քայլեր ձեռնարկել, որպեսզի երեխաների կյանքը լինի երջանիկ եւ բարեկեցիկ: