Ողբերգական վթար Կոշ գյուղում. Տուժածներից երկուսը մահացել են

Ողբերգական վթար Կոշ գյուղում. Տուժածներից երկուսը մահացել են
Նոյեմբերի 15-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 34 NQ 375 եւ «Volkswagen Jetta» մակնիշի 20 SS 360 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով 5 տուժած տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածներից 2-ը մահացել են՝ 1956 թ. ծնված Ա. Ա.-ը եւ 1947 թ. ծնված Ա. Ս.-ը, իսկ մնացած 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: