Ցուցարար ուսանողները մտան Շարմազանովի մոտ․ նրանք պահանջում էին ուղիղ եթեր (տեսանյութ)

Ցուցարար ուսանողները մտան Շարմազանովի մոտ․ նրանք պահանջում էին ուղիղ եթեր (տեսանյութ)
Ցուցարար ուսանողները քննարկեցին և որոշեցին ընդունել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկը՝ հանդիպել իր հետ և քննարկել խնդիրը։ Դավիթ Պետրոսյանն ու ևս չորս հոգի քիչ առաջ մտան Շարմազանովի աշխատասենյակ։ Մինչ ներս մտնելը, Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենք ԱԺ փոխնախագահի մոտ մտնում են մի ակնկալիքով, որ կլոր-սեղան քննարկում կազմակերպեն։ Նա նաև ասաց, որ իրենք պահանջում են, որ ուղից հեռարձակում ապահովվի Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ։ Նրանց, սակայն, խոստացան, որ ուղից եթերի հարցը կքննարկեն տեղում։ «Ուղիղ եթեր ենք պահանջում, որովհետև մենք մեր սխալների վրա սովորում ենք»,-ասաց Դավիթը։ Հանդիպումից հետո կտեղեկացնենք՝ ինչ են քննարկել ուսանողներն ու Էդուարդ Շարմազանովը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**