Ինչո՞ւ է տղամարդը փորձել վերջ տալ կյանքին․ մանրամասներ

Ինչո՞ւ է տղամարդը փորձել վերջ տալ կյանքին․ մանրամասներ

Սեպտեմբերի 18-ին Հրազդանի բժշկական կենտրոն որովայնի կողմնային պատի հրազենային վնասվածքով տեղափոխված 45-ամյա Գագիկ Վարդանյանը Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքից է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Գերեզմանոցից տուն վերադառնալուց հետո նա փորձել է ինքնասպան լինել: Ըստ շրջանառվող լուրերի՝ բացի եղբոր գերեզմանից, նա այցելել է նաեւ իր մտերիմ ընկերոջ գերեզմանին: Տարիներ առաջ Գագիկը որսի ժամանակ անզգուշաբար կրակել էր ընկերոջը նույն այն հրացանով, ինչով փորձել էր իրեն վնասել: Դեպքից հետո նա հոգ է տանում ընկերոջ ընտանիքի մասին, չի համակերպվում ընկերոջ, ինչպես նաեւ եղբոր կորստի հետ: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի կողմից հետաքննություն է սկսվել։



Նելլի Կարապետյան