Մեկ օրում բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2 դեպք

Մեկ օրում բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը:



Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։



Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, կողոպուտի, յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:



Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։



Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: