Հայտնի է Գորիկ Հակոբյանի հուղարկավորության օրն ու վայրը

Հայտնի է Գորիկ Հակոբյանի հուղարկավորության օրն ու վայրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ 71 տարեկան հասակում, իր մահկանացուն է կնքել ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը։ 



«Հրապարակի» տեղեկություններով՝ Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը, իսկ հուղարկավորությունը՝ երեքշաբթի: Հոգեհանգիստը կկայանա ԱԱԾ-ի մշակույթի պալատում, որը գտնվում է Խանջյան-Նալբանդյան փողոցների անկյունում գտնվող՝ ԱԱԾ շենքում, պարզապես մշակույթի պալատի մուտքը ոչ թե ԱԱԾ-ի կենտրոնական մուտքից է, այլ կողքից է: Պարզվում է՝ ձեւավորված ավանդույթ է, որ ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին հենց այդտեղից են հրաժեշտ տալիս։



Նշենք, որ Հակոբյանը Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարել է 2004-2016 թվականներին: 2016 թ. փետրվարի 12-ին նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական: