Հայ ցանկալի փեսացուների օտարազգի կանայք

Հայ ցանկալի փեսացուների օտարազգի կանայք

Հայազգի ցանկալի փեսացուների շարքը գնալով նեղանում է։ Հայտնիներից շատերի կանայք օտարազգի են, երևույթը ինքնին բնական է, սակայն հաճախ հասարակության որոշ շերտի համար` ցավալի։ Օրինակ Լևոն Արոնյանի հարսանեկան արարողության ժամանակ դրսում հավաքված կանանցից շատերը դժգոհում էին, թե ինչու «Լևոնը հայ աղջկա երջանկացնելու փոխարեն նախընտրեց օտարազգի կնոջ»։ Ստորև կներկայացնենք հայ ցանկալի փեսացուներից մի քանիսին, ովքեր ընտրել են ոչ հայ կանանց և նրանց ամուր ընտանիքները վկայում են, որ սերն ազգություն չի ճանաչում։



Հայ հայտնի շախմատիստ Լևոն Արոնյան օրերս պաշտոնապես ամուսնացավ ֆիլիպինուհի Արիաննայի հետ:





Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացառիկ չեմպիոն Վիկ Դարչինյանի կինը ազգությամբ ռուս Օլգան է: Վիկը կնոջ ու երկու որդիների հետ ապրում է Ավստրալիայում:





Հայ ըմբիշ, Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ամուսանացել է աբխազ պարուհի Մակտինա Բեբիայի հետ։





Չնայած դեռևս պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի սրտի զբաղված լինելու մասին, սակայն նրան էլ հաճախ կարելի տեսնել օատարազգի գեղեցկուհիներով շրջապատված։







Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը ևս հայ չէ, նա ազգությամբ հրեա է։





Չի բացառվում, որ շատերի փեսացուների շարքում ինչ-որ ժամանակ է եղել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունը, որը սակայն ևս ամուսնացել է այլազգի կնոջ հետ։ Էդվարդ Նալբանդյանի կինն ազգությամբ ռուս է։





«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգսի կինը ևս հայ չէ։ Նա վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է։





Այսքանից հետո «բա ինչո՞ւ չես ամուսնանում» հարցը դառնում է անհեթեթ )))