Հեղինեի ձեռագիրը

Հեղինեի ձեռագիրը

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի նոր ռեկտոր՝ «Հայկական վերածնունդի» փոխնախագահ Հեղինե Բիշարյանն այնքան է տարվել իր նոր կարգավիճակով, որ մոռացել է երբեմնի խորհրդարանական կարիերայի, քարը քարին չթողնող ելույթների մասին: Մենք ժամանակ առաջ զանգահարել էինք տիկին Բիշարյանին՝ ճշտելու․ արդյո՞ք աշնանը պատրաստվում են քաղաքական ակտիվություն ցուցաբերել, թե՞ շարունակելու են «հով ու ապահով» ֆորմատով իրենց գործունեությունը: Նա մեզ խնդրել էր բոլոր հարցերն ուղարկել իր ֆեյսբուքյան էջին ու խոստացել պատասխանել դրանց: Արդեն մի քանի շաբաթ է անցել, սակայն տիկին Բիշարյանն այդպես էլ չի արձագանքել մեր հարցերին: Բուհի ուսանողներից մեկը մեզ հայտնեց, որ ռեկտոր դառնալուց հետո Բիշարյանը ձեռնամուխ է եղել պարտավորեցնող անվամբ այս կրթական հաստատության բարեկարգման, նորոգման աշխատանքներին: Գունավորել է միջանցքների որոշ հատվածներ եւ, որ ամենակարեւորն է՝ գրադարան է բացել՝ բարեկարգ, հարուստ գրականությամբ: «Ի վերջո, բուհը պետք է ունենա իր ստատուսին համարժեք գրադարան»,- բացատրել է Բիշարյանը: Բուհի ուսանողների ու դասախոսական կազմի աչքը շոյել է հաստատության «ճաշակով մեյքափը»: «Զգացվում է, որ կնոջ ձեռք է կպել բուհի պատերին»,- հայտնեց մեր աղբյուրը: