էս մարդը ամոթ չունի՞․․․

էս մարդը ամոթ չունի՞․․․

Այստեղ են ասել՝ ամոթն էլ է լավ բան։ Մարդ, որ չունի այդ զգացումը, ինչ ասես կարող է ասել ու անել։ 

Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանին լսելուց հետո չեմ պատկերացնում, թե կգտնվի բանական գեթ մի մարդ, ով ինքն իրեն չի ասի՝ լավ, էս մարդը ամոթ չունի՞․․․ Լսենք , թե ինչ է ասում կառավարության նիստում․ 

«Ուժերը, որոնք ուզում են՝ կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, նրանք հանձնել և հանձնում են Արցախն ու ՀՀ-ն. թույլ չենք տալու»։ 

Դա ասում է 44- օրյա պատերազմի ընթացքում ինքն իրեն գերագույն հրամանատար հռչակած մեկը, ով մի այլ առիթով ասում էր՝ 

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»։ Դու և՛ Արցախի 75 տոկոսը նվիրաբերեցիր, և՛ Հայաստանի տարածքները, որտեղ շնթռկել է թուրքը։ Դու մատաղ արիր ազգի ոսկե գենոֆոնդը, մեր ռազմական ողջ կարողությունը, որը ցուցադրվում էր Բաքվում՝ ,, սաղլամ վիճակում,, ։ Դու մեր հաղթանակները օղու պես խմեցիր ու հիմա ասում ես այնպիսի բաներ, որ միայն հարբած ու գլխի տեղը չիմացող մարդը կարող է ասել։

Նախկինները քո համար հաղթության խմիչք են, անհագուրդ խմում ես ու ,,հարբած վիճակում,, փորձում քեզ համեմատել նրանց հետ։ Զու՜ր է․․․ Խմիր պարտությանդ մղձավանջային կարմիր թույնը։