Իտալիան 26 տարի անց Իրաքին է հանձնել Սադդամ Հուսեյնի պատվիրած ռազմանավերը

Իտալիան 26 տարի անց Իրաքին է հանձնել Սադդամ Հուսեյնի պատվիրած ռազմանավերը

 



Իրաքի պատվերով կառուցված 2 ռազմանավ, որոնք արդեն 26 տարի է, ինչ գտնվում են Իտալիայի Սպեցիա քաղաքի նավահանգստում, երկուշաբթի ուղևորվել են դեպի Իրաք: Նավերի հետ իրաք են մեկնում նաև իրաքցի նավաստիները, ովքեր այդ ողջ ընթացքում ծառայություն են կատարել նավերի վրա:



Ռազմանավերը իտալական Fincantieri ընկերությանը պատվիրել է դեռևս Սադդամ Հուսեյնը, սակայն նավերը Իրաք չեն ուղարկվել՝ Քուվեյթ ներխուժելուց հետո Իրաքի դեմ սկսված զենքի էմբարգոյի պատճառով:



Ինչպես գրում է իտալական II Secolo XIX պարբերականը Իտալիայի Ռազմա-ծովային ուժերին հղումով, Սադդամ Հուսեյնի ռեժիմի փլուզումը հնարավոր է դարձել նավերի հանձնումը իրենց տերերին:



Նշվում է, որ երկու կորվետի պատմության հետ ավարտվում է նաև իրաքցի ծովայինների ոդիսականը, որոնք 26 տարի շարունակ ծառայություն են իրականացրել նավերի վրա՝ պահպանելով դրանց նավարկելիությունը: Նշվում է, որ նավերի վրա իրաքցի ծովայինների վերջին հերթափոխը կայացել է մի քանի ամիս առաջ: