Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան վերջին երկու շաբաթում արդեն երրորդ հրթիռային փորձարկումն է իրականացնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն վկայակոչելով Հարավային Կորեայի ԳՇ հայտարարությունն այս առնչությամբ:



Ըստ հաղորդման փորձարկումն իրականացվել է Վոնսան քաղաքի մոտ: Հրթիռի տիպն ու տեսակը դեռ ճշտվում են: Հրթիռը թռել է արեւելյան ուղղությամբ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ընը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել հրթիռային փորձարկման առնչությամբ: