Մակրոնը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունը Սիրիայում՝ նաև կոալիցիայի շրջանակներից դուրս

Մակրոնը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունը Սիրիայում՝ նաև կոալիցիայի շրջանակներից դուրս

Առանց Ռուսաստանի հնարավոր չէ աշխատել կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ, վերսալյան պալատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսում հայտարարել է Էմանուել Մակրոնը:



Նա տեղեկցրել է, որ Պուտինի հետ քննարկել է Սիրիայի հարցը, որտեղ, ըստ նրա, առաջնահերթությունը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է: Մակրոնի խոսքով՝ պետքէ գտնել քաղաքական լուծում, որը կօգնի խաղաղություն հաստատել Սիրիայում:



«Ես կցանկանայի, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի շրջանակներից դուրս ևս կարողանայինք ամրապնդել Ռուսաստանի հետ գործընկերությունը»,- հավելել է Մակրոնը: