Դամասկոսից վերջին գրոհայիններն են հեռացել

Դամասկոսից վերջին գրոհայիններն են հեռացել

455 գրոհայիններից բաղկացած խումբը լքել է Դամասկոսի Բարզե թաղամասը, լրատվամիջոցներին ասել է Դամասկոսի նահանգապետ Ալեադդին Իբրահիմը: 



«Ավարտվել է Դամասկոսի Բարզե թաղամասից զինված խմբավորումների չորրորդ և վերջին փուլը: Թաղամասից դուրս է եկել 1012 մարդ, այդ թվում 455 գրոհային»,- ասել է նահանգապետը:



Մայիսին, ավելի վաղ, գրոհայիններից մաքրվել էր Բարզեի հարևան Քաբուն թաղամասը, որը համարվում էր Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններում գրոհայինների ամենաամուր հենակետը: