Մակեդոնիան ունի նոր վարչապետ

Մակեդոնիան ունի նոր վարչապետ

Մակեդոնիայում վարչապետ է դարձել այդ երկրի Սոցիալ-Դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ Զորան Զաեւը: Վերջինիս օգտին քվերակել են խորհրդարանի 120 պատգամավորներից 62-ը: Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը Մակեդոնիայի նոր վարչապետին առաջինը շնորհավորել է Միացյալ Նահանգները նշանակման առիթով: Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը նշել է, որ Միացյալ Նահանգները որպես Մակեդոնիայի բարեկամ երկիր հույս է հայտնում, որ հետայսու եւս հնարավորություն կունենա համագործակցելու այդ երկրի իշխանությունների հետ հանուն համակողմանի բարեփոխումների կյանքի կոչման: