Բարաք Օբաման Վաշինգտոնում 8 մլն դոլարանոց տուն է գնել

Բարաք Օբաման Վաշինգտոնում 8 մլն դոլարանոց տուն է գնել

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ութ միլիոն դոլար արժողությամբ տուն է գնել մայրաքաղաք Վաշինգտոնում, այն շրջանում, որտեղ նա բնակվել է նախագահական ժամկետի ավարտից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը: Օբամայի խոսնակ Կեւին Լյուիսը նշել է, որ հաշվի է առնվել այս գնումը կատարելիս այն հանգամանքը, որ Օբամաների ընտանիքը առնվազն դեռ երկուս ու կես տարի ապրելու է Վաշինգտոնում, ուստիեւ ավելի ճիշտ էր գնելը, քան վարձակալելը: Տունն ունի ութ լողասենյակ եւ ինը ննջարան: Նշենք, որ նախկին նախագահը հայտարարել էր ավելի վաղ, որ ապրելու է Վաշինգտոնում, քանի դեռ դուստր Սաշան չի ավարտել դպրոցը: Սեպտեմբերին Սաշա Օբաման նախավերջին դասարան կայցելի: