Իրադրությունը Ֆիլիպիններում. չեչեն գրոհայիններ են ոչնչացվել

Իրադրությունը Ֆիլիպիններում. չեչեն գրոհայիններ են ոչնչացվել

Ֆիլիպիններում` Մարավի քաղաքում, վերջին օրերին ոչնչացված իննսունհինգ ահաբեկիչների մեջ կան նաեւ գրոհայիններ ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետությունից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, Ֆիլիպինների Պնախարար Դելֆին Լորենզանան հայտարարել է, որ գրոհայինները եղել են Չեչնիայից, ինչպես նաեւ մի շարք արաբական միապետություններից: Reuters լրատվական գործակալությունն էլ նշում է, որ զոհեր ունի նաեւ կառավարական զինուժը: Ըստ այդմ, ֆիլիպինյան բանակից զոհվել է տասը զինվորական: Ուշագրավն այն է, որ ֆիլիպինցի զինվորականներին օդային հարվածի են ենթարկել հենց ֆիլիպինյան ռազմաօդային ուժերը` սխալմամբ: