Պաղեստինը ողջունել է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ չտեղափոխելու որոշումը

Պաղեստինը ողջունել է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ չտեղափոխելու որոշումը

Պաղեստինը ողջունում է ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ չտեղափոխելու մասին  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:



Պաղեստինի ինքնավարության նախագահի ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնի խոսքով՝ ԱՄՆ նախագահի որոշումը «դրական և կարևոր քայլ է, որը մեծացնում է խաղաղություն հաստատելու շանսը»:



Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դեսպանատունը թողնել Թել Ավիվում, թեև նա իր պաշտոնամուտին հայտարարել էր դիվանագիտական ներկայացուցչությունը Երուսաղեմ տեղափոխելու ցանկության մասին: