Հուրգադայում հարձակում իրականացրած անձը գործել է ԻՊ ցուցումներով

Հուրգադայում հարձակում իրականացրած անձը գործել է ԻՊ ցուցումներով

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցի զբոսաշրջիկների վրա հարձակում իրականացրած անձը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ցուցումներով, գրում է գերմանական Bild-ը՝ հղում կատարելով Կահիրեյի հատուկ ծառայություններում իր աղբյուրին:



Նշվում է, որ չարագործը ԻՊ-ի հետ կապ է պահպանել համացանցի միջոցով:



Եգիպտոսի իշխանություններն այդ տեղեկությունն առայժմ չեն հաստատել:



Հիշեցնենք, որ Հյուրանոցի լողափում արտասահմանցի զբոսաշրջիկների վրա հարձակում իրականացրած տղամարդը սպանել էր երկու և վիրավորել 4 հանգստացողի: Վիրավորներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են: