Կոնգոյում ամերիկացի լրագրողի են առևանգել

Կոնգոյում ամերիկացի լրագրողի են առևանգել

Կոնգոյի Դոմինիկյան Հանրապետությունում ապստամբները առևանգել են ամերիկացի լրագրողի և  անվտանգության 11 տեղացի աշխատակցի: Միջադեպը տեղի է ունեցել բնապահպանական արգելոցի անցակետի մոտ, հաղորդում է AP գործակալությունը՝ հղում կատարելով հարցով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությանը:



Գործակալության տվյալներով՝ երկու բրիտանացու և անվտանգության 5 աշխատակցի հաջողվել է թաքնվել:



Իրավապաշտպանները երկրի զինված ուժերին կոչ են արել սկսել առևանգված մարդկանց որոնումները:



Նշվում է, որ փրկագին պահանջելու նպատակով մարդկանց առևանգումներ Կոնգոյում հաճախ են պատահում: