ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը Կահիրեի հիվանդանոցում այցելել են վիրավոր ՀՀ քաղաքացիներին

ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը Կահիրեի հիվանդանոցում այցելել են վիրավոր ՀՀ քաղաքացիներին

Եգիպտոսի առողջապահության նախարարի գլխավորությամբ գումարվել է զինված հարձակումից տուժած ՀՀ քաղաքացիներին բուժող բժիշկների կոնսիլիում, Twitteri իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:



Նա նաև հավելել է, որ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը Կահիրեի հիվանդանոցում այցելել են վիրավոր ՀՀ քաղաքացիներին։



Հիշեցնենք, որ Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում դանակով զինված տղամարդը հարձակում էր իրականացրել զբոսաշրջիկների վրա: Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է 4-ը՝ վիրավորվել է, որից երկուսը` ՀՀ քաղաքացի: