Բրիտանի Մերֆիին սպանել է բորբոսը

Բրիտանի Մերֆիին սպանել է բորբոսը
Երբ նախորդ տարվա դեկտեմբերին 32-ամյա դերասանուհի Բրիտանի Մերֆին հանկարծամահ եղավ Հոլիվուդյան Բլրակների իր առանձնատան լոգարանոււմ, քննությունը պնդում էր, թե թոքաբորբի և ընդհանուր հոգնածության ֆոնին տեղի ունեցած սրտի կաթվածը տարբեր դեղամիջոցներից առաջած թունավորման հետևանք էր: Բրիտանիի մահվանից հինգ ամիս անց հանկարծամահ եղավ նաեւ աստղի ամուսինը` Սայմոն Մոնժակը, որը ուներ նույն սիմպտոմները, ներառյալ` թոքաբորբը:



Եվ ահա այժմ Լոս Անջելեսի հանրային առողջության դեպարտամենտը ենթադրություն է առաջ քաշել, որ երկու աստղերի մահվան հետեւանք կարող էին հանդիսացած լինել բորբոսի սպոռները: Մահացու վտանգավոր չբացահայտված բորբոսը կարող է տան մեջ գոյություն պահպանել տարիներ շարունակ` թաքնվելով պատերի արանքում, պաստառների ու գորգերի տակ: Բորբոսից թունավերվելու ախտանշանները շատ նման են գրիպին: Այսպիսի հիվանդությամբ տառապելու արդյունքում մարդու մոտ կարող են առաջանալ նյարդային խանգարումներ, ընդհուպ` մահացու հետեւանքով: Առաջին անգամ բորբոսից թունավորվելու վարկածն առաջ էր քաշվել դերասանուհու մահից անմիջապես հետո, սակայն անհրաժեշտ զարգացում չէր ունեցել: Այնինչ Սայմոն Մոնժակի մահվան հանգամանքների բացահայտումից հետո քննիչները վերադարձել են այդ վարկածին: Բրիտանի Մերֆիի մայրն արդեն քննիչներին թույլ է տվել ստուգման ենթարկել ամուսնական զույգի տունը, որն, ի դեպ, նախկինում պատկանելիս է եղել Բրիտնի Սփիրսին: