Ահմադինեժադը ութոտնուկի մասին

Ահմադինեժադը ութոտնուկի մասին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որը հայտնի է Արեւմուտքի նկատմամբ իր սուր քննադատություններով, անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության ժամանակ իր ճշգրիտ գուշակություններով հայտնի դարձած ութոտնուկ Պաուլին` իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարելով. "Այն ժամանակ, երբ Իրանի ժողովուրդը փորձում է սրբազան արժեքների վրա հիմնված սիրով ստեղծել մարդկային մի աշխարհ, Արեւմուտքում պատկերը բոլորովին այլ է: Միֆեր, կեղծ հավատալիքներ դավանող Արեւմուտքը հիմա էլ որպես քարոզչության նյութ սկսել է օգտագործել իբր ապագան գուշակող մի ութոտնուկի: Իսկ սա վկայությունն է այն բանի, որ Արեւմուտքն իր գործն առաջ է տանում միֆերով: Նման բաների հավատացողները չպետք է ազգեր ղեկավարեն":