Մեղավորները պատժվեցին

Մեղավորները պատժվեցին
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոլեգիայի արտահերթ նիստ է հրավիրել՝ զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը քննարկելու համար: Նախարարը կոշտ զրույց է ունեցել Հայաստանի տարբեր զորամասերի հրամանատարների, բարձրաստիճան զինվորականների հետ, քննադատել է ԶՈւ հրամանատարական կազմին՝ մահվան ելքով պատահարների եւ միջադեպերի համար: Հրահանգել է մանրամասն վերլուծել կատարվածը եւ եզրակացություններ անել: Նախարարը խոսել է որոշ զորամասերի հրամանատարների մասին, որոնք ունեն բռնարարքների հակում եւ արատավոր բարքեր: Պաշտպանության նախարարի հրամանով 8 սպաներ ազատվել են աշխատանքից: Մեր աղբյուրները հաղորդում են, որ ԼՂՀ զորամասերում գրանցված մահվան դեպքերին հատուկ անդրադարձ է եղել: Դրանց թիվն այս տարի գերազանցել է մեկ տասնյակը: Մահացությունն այդտեղ ավելի բարձր է, քան ՀՀ տարածքում տեղակայված զորամասերում: